Գլխավոր Ավելին
Կոլոպրոկտոլոգիա
Կոլոպրոկտոլոգիա

Ղեկավար՝ Արմենակ Կ. Էնֆենջյան,  բ․գ․թ․, դոցենտ
      

Բաժանմունքը հիմնադրվել է 2000 թվականին։ Այն հանդիսանում է ԵՊԲՀ կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի ուսումնական բազա ուսանողների, կլինիկական օրդինատորների և վերապատրաստվող բժիշկների համար։ Բացի այդ, բաժանմունքն ակտիվ զբաղվում է գիտական գործունեությամբ (գիտական աշխատանքների, ուսումնական ձեռնարկների հրապարակում և այլն)։

Կոլոպրոկտոլոգիայի ծառայությունն իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և կոնսերվատիվ (դեղորայքային) բուժում՝
• Հետանցքի ճաք (սուր և քրոնիկ)
• Թութք (սուր և քրոնիկ)
• Անալ սֆինկտերի անբավարարություն
• Քրոնիկական փորկապություն (սննդակարգային, դոլիխոսիգմա, մեգակոլոն, կոլոպտոզ և այլն)
• Խոցային կոլիտ
• Հաստ աղու դիվերտիկուլյար հիվանդություն
• Կրոնի հիվանդություն
• Գրգռված հաստ աղու համախտանիշ
• Կոքցիգոդինիա, ուղիղ աղու նևրալգիա
• Հետանցքի երկրորդային քոր


Կոլոպրոկտոլոգիայի ծառայությունն իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և վիրահատական բուժում՝
• Հետանցքի ճաք (սուր և քրոնիկ)
• Թութք (սուր և քրոնիկ)
• Պարապրոկտիտ (սուր, անաէրոբ)
• Ուղիղ աղու խուղակ
• Ռեկտովագինալ խուղակ
• Ռեկտոցելե
• Ուղիղ աղու արտանկում
• Պոչուկի էպիթելային ուղիներ (սուր և քրոնիկ)
• Պոչուկի վնասվածքներ
• Ուղիղ աղու և խթաղու ուռուցք
• Մաշկի թարախային ախտահարում (սահմանափակ և տարածված)
• Պերիանալ շրջանի սրածայր կոնդիլոմա
• Շեքի սպիական դեֆորմացիա (ծննդաբերության, վնասվածքների և վիրահատությունների հետևանքով)
• Անալ սֆինկտրի անբավարարություն
• Ուղիղ աղու և խթաղու պոլիպ
• Հաստ աղու դիվերտիկուլյար հիվանդություն
• Դիֆուզ ընտանեկան պոլիպոզ